«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին խիստ քննադատության է ենթարկել Իտալիայի առաջնության «Բրեշիայի» հետ հանդիպման մրցավարներին:

«Եթե եզրային մրցավարը մեր տուգանային հրապարակում խախտում է տեսել, ապա նրան պետք է հիվանդանոց ուղարկել: Բացի այդ «Բրեշիայի» դարպասին երկու անգամ չնշանակվեց 11 մետրանոց: Մրցավարներից բացի, բոլորն այդ դրվագներում տեսան ձեռքով խաղ: Կան մարդիկ, որոնք ստվերում են: Նրանցից մեկը Լիպին է, եւս մի քանի անուններ կան թերթերի տրամադրության տակ. Նրանք հաստատ ինչ-որ բան գիտեն»,- ասել է Ռանյերին: Նշված խաղում 2:1 հաշվով հաղթանակ էր տարել «Բրեշիան», հաղորդում է «Սովսպորտը»: