Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը՝ պատերազմի վերսկսման վերաբերյալ:

Ադրբեջանական «APA» գործակալույան փոխանցմամբ, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե առաջին անգամը չէ, որ Հայաստանի ՊՆախարարը ռազմաշունչ հայտարարություններով է հանդես գալիս: «Միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու ուղղությամբ: Իսկ հայկական բանակի ղեկավարությունը փորձում է բնակչության ուշադրությունը շեղել եւ ծածկել բանակի նկատմամբ առկա անվստահությունը»,- ասել է Սաբիրօղլուն եւ հավելել, թե կա հակամարտության կարգավորման երկու ճանապարհ՝ խաղաղություն կամ պատերազմ։ «Ադրբեջանը կողմնակից է հիմնահարցի խաղաղ լուծմանը։ Սակայն եթե դա տեղի չունենա, ապա մենք ունակ ենք պատերազմելու: „Օկուպացիան չի կարող հավերժ տեւել“»,- հոխորտացել է ադրբեջանցի պաշտոնյան: