Սեպտեմբերի 23-ից Վրաստանի խորհրդարանում սկսվում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը:

Նախնական տեղեկություններով, սեպտեմբերի 24-ին արտահերթ նիստ կլինի, եւ Սահմանադրության նախագիծը կդրվի քննարկման, հաղորդում է «Գրուզիա online»-ը:

Վրաստանի Սահմանադրությամբ, երկրի կառավարման նախագահական մոդելը պետք է փոխարինվի խառը համակարգով: Ըստ նոր նախագծի, նախագահն ընտրվում է ուղիղ քվեարկությամբ եւ շարունակում է  մնալ գերագույն գլխավոր հրամանատար: Փոխարենը մեծանում է խորհրդարանի դերը: