Թուրքիայի մուտքը Եվրամիություն այս պահին անհնար է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։ Նրա կարծիքով, գլխավոր պատճառները երկուսն են։ Առաջին՝ մշակութային լուրջ տարբերությունները, եւ երկրորդ՝ Իրանի հետ Թուրքիայի մերձեցման հետեւանքով ԵՄ վերաբերմունքի փոփոխությունը վերջինիս հանդեպ:

Թուրքիայի՝ Եվրամիություն մուտք գործելու հայտը տարիներ շարունակ եվրոպացիների կողմից դիմադրության է հանդիպում։ ԵՄ անդամներին դուր չի գալիս Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված հարցերի վիճակը, բացի այդ, Անկարան չի կարողանում լուծել կիպրական հարցը, հայտնում է MIGnews.com-ը։