Այսօր` սեպտեմբերի 23-ին, Անթալիայում հայտնի կդառնա ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 77 կգ քաշային կարգի չեմպիոնը: Գլխավոր հավակնորդների մեջ են Հայաստանի ներկայացուցիչներ Գեւորգ Դավթյանն ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գեւորգ Դավթյանն անցած տարվա դադարից հետո դարձյալ մրցահարթակում է: Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը 69 կգ քաշային կարգի Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ փոխչեմպիոն է, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Անցած տարի նա սկսեց հանդես գալ 77 կգ քաշային կարգում եւ աշխարհի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը: Այսօր մեր երկու ծանրորդներն էլ հայտավորել են երկամարտում մեկնարկային 375 կգ: Նույն ցուցանիշն են ներկայացրել նաեւ երկու չինացիներ Դաջին Սուն եւ Սյաջուն Լուն: Ուժեղագույնները մրցահարթակ դուրս կգան Երեւանի ժամանակով 22:00-ին:



























