Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը փորձել է հերքել Մեթյու Բրայզայի ագրեմանն ուշացնելու մասին հաղորդումները:

«Ինչպես կարելի է խոսել Ադրբեջանի կողմից այս կամ այն դիվանագետի, այդ թվում Մեթյու Բրայզայի ագրեմանի ուշացման մասին, եթե ամերիկյան կառավարության կողմից նման դիմում չի եղել»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

NEWS.am-ն արդեն գրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն միտումնավոր ուշացնում է Մեթյու Բրազյայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու համաձայնությունը՝ ագրեմանը, դա բացատրելով Բրայզայի՝ Ադրբեջանի նկատմամբ կանխանակալ մոտեցմամբ: