Փետրվարի 22-ին Միջերկրական ծովում անհետացած ադրբեջանցի նավաստիների հարազատները շրջապատել են Ադրբեջանի ԱԳՆ-ի շենքը եւ անհետացածների ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջել:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նրանց հետ խոսել է ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմետ Հաջիեւը եւ արտգործնախարարության հյուպատոսական վարչության երկու աշխատակից, որոնք տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմն անում է ամեն հնարավորը այդ քաղաքացիներին գտնելու համար: Համապատասխան հարցումներ են ուղարկվել Լիբիայի, Հունաստանի եւ Թուրքիայի կառավարություններին:
Երեք ադրբեջանցի` Ալիեւ Ֆարիդը, Սալմանով Նատիկը եւ Մովլուդ Ռահմաթուլլան աշխատում էին թուրքական Gebze Denizçilik ընկերությունում: Փետրվարի 22-ին նրանք ճամփա են ընկել` Լիբիայի նավահանգիստներից մեկը բերելու ընկերությանը պատկանող մի նավ: Նրանց հետ նավում եղել է Թուրքիայի քաղաքացի:





























