ՀՀ խորհրդարանում մարտի 30-ին Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչափով առաջին հանդիպումը նշանավորվեց սկանդալով։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հրավիրած ՀԿ-ների ներկայացուցիչները հրաժարվում էին իրենց անձնագրերն ու նույնականացման քարտերը թողնել խորհրդարանի անցակետում։ Սակայն 45 րոպե տեւած բանակցություններից հետո ՀԿ-ների ներկայացուցիչները համաձայնեցին հանձնել փաստաթղթերը եւ մտնել ԱԺ շենք։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իրավապաշտպան Տիգրան Եգորյանը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ անձնագրերն ու նույնականացման քարտերը անցակետում թողնելը մարդու իրավունքների խախտում է, իրենք նախընտրել են չնպաստել ձեւաչափի տապալմանը։

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am