Օրերս Բաքվում 37-ամյա կինը դիմել էր ոստիկանություն՝ հայտարարելով, որ ոմն Օքթայ նվաստացրել է իր որդուն: Դեպքը տեղի է ունեցել Միքայիլ Հուսեյնովի փողոցում: Այս մասին գրում է Lent.az-ը:

Կինը հաղորդել է, որ այդ մարդն իր 13-ամյա որդուց 20 մանաթ է խլել, ապա բնական կարիքները հոգացել պատանու վրա եւ վերադարձրել գումարը:

Նույնպիսի բողոքով ոստիկանություն է դիմել նաեւ 35-ամյա մի կին: Նա պատմել է, որ Մ.Հուսեյնովի փողոցում ոմն Օքթայ իր որդուն սպառնացել է դանակով, նրանից 80 մանաթ խլել եւ նույնպիսի ստորացուցիչ գործողություններ իրականացրել:

Անձի ինքնությունը հաստատվել է: Հետաքննություն է տարվում: