Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն իր նախագահության ժամանակ Յուլիա Տիմոշենկոյին «լավիկ, բայց խորամանկ աղվես» է համարել։

«Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցում Յուշչենկոյի մամուլի քարտուղար Իրինա Վաննիկովան պատմել է Յուշչենկո-Տիմոշենկո հարաբերությունների մասին։

«Մի անգամ վարչապետ Տիմոշենկոն նախագահ Յուշչենկոյի հետ հանդիպման է գալիս։ Շատ երկար մի բան է պատմում, համոզում։ Վիկտոր Անդրեեւիչը լսում է նրան եւ նշումներ անելիս երկար պոչով, ատամիկներով, խորմանակ աչքերով ժպտացող եւ մեծ պոչով աղվես նկարում։ Նկարը շատ խոսուն էր։ Վիկտոր Անդրեեւիչը լավ է հասկանում, թե ում հետ գործ ունի ինքը, ինչ քաղաքական կենդանու՝ լավիկ, բայց խորամանկ աղվեսի հետ»,- նշել է Վաննիկովան։

Նշենք, որ իշխանություն լինելու ժամանակ Յուշչենկոն եւ Տիմոշենկոն բավական լարված հարաբերությունների մեջ էին։