«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին համապատասխան տեղեկություն է ուղարկվել Ընտրական օրենսգրքի քննարկումների նպատակով կազմակերպված հանդիպման մասին: Մարտի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքում Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, ՀԱԿ-ի անդամները նրանց հետ կապի մեջ են եղել: «Մենք նրանց տեղեկացրել ենք ամեն ինչի մասին: Չեմ կարող ասել, թե ինչու «Ժառանգության» ներկայացուցիչը հանդիպմանը ներկա չէր»,- հավելեց Զուրաբյանը:
Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստացել էր, որ քննարկումներին մասնակցությունից հրաժարվելու պատճառների մանրամասները կհրապարակվեն վաղը նախանշված մամուլի ասուլիսում:





























