Սեպտեմբերի 18-20-ն ընկած ժամանակաշրջանում Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, ինչպես նաեւ Շիրակի ու Արագածոտնի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյան ջրամբարում:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության 5 դեպք, օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս` ընդհանուր 907 հազար դրամ գումարի չափով: Որսված ձկները հանձնվել են Գյումրու ծերանոցին եւ մանկատներին:





























