Հայաստանի Ընտրական օրենսգրքում պարունակվող դրույթները իշխանություններին հնարավորություն կտան աղավաղել ժողովրդի կամքը: Այս մասին մարտի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, նրա խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «չափով է կարած»: «Ինչ վերաաբերում է վստահության մակարդակին, ապա մեր ժողովրդի տառապանքները երկար պատմություն ունեն»,- նշել է Հարությունյանը: Անդրադառնալով քվեարկածների ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին՝ Արամ Հարությունյանը շեշտեց. «Հասկանալի է, որ եթե այդ ցուցակները հրապարակվեն, Հայաստանում միանգամից բոլորը կհասկանան, թե ինչ է կատարվում: Իսկ այդ ցուցակներից հրաժարվելը նույնն է, ինչ խանութից մշտապես գողություն անողը պահանջի խանութում տեսախցիկ չտեղադրել»: