Վերամշակման եւ արտահանման համար հումքի ժամանակավոր ներմուծումն ազատված է լինելու ԱԱՀ-ից։ Այս մասին մարտի 31-ին Կառավարության նիստում ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացնելով Հարկային օրենսգրքի նախագիծը։
Հարգելի պարտադիր
ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի
տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Մեկ շաբաթվա ընթացքում նախագիծը վերջնական վերամշակում կանցնի, այնուհետեւ կներկայացվի խորհրդարան։ «Հիմա նման ռեժիմից օգտվողների համար ԱԱՀ չի գանձվում, իսկ արտահանման ժամանակ այն վերադարձնում են։ Իսկ մենք առաջարկում ենք առհասարակ չհաշվել, որպեսզի բիզնեսից գումար չգանձվի եւ ընթացակարգը չբարդացնի»,- պարզաբանել է Միրումյանը։ Փոխնախարարի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ այդ փոփոխությունը կիրականացվի դեռեւս նախքան Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը։





























