Քենիայի խորհրդարանում նախագահ Ուհուրու Քենիատայի ելույթն ընդհատվել է սուլոցով, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել նախագահի կողմից ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձը ներկայացնելու ընթացքում:
Խորհրդարանականներն այդպիսով փորձել են Քենիատայի ստիպել դադարեցնել ելույթը եւ հեռանալ ամբիոնից:
Ուհուրու Քենիատան Միջազգային քրեական դատարանի դատախազների կողմից մեղադրվել էր 2007-ի ընտրություններում պարտվելուց հետո մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար, այն ժամանակ ավելի քան 1200 քենիացի էր սպանվել: 2014-ի դեկտեմբերին այդ մեղադրանքները հանվել էին ապացույցների բացակայության պատճառով:





























