Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեհաստանում խորհրդային հուշարձանները քանդելու մտադրությունը համեմատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետ Պալմիրայում, որտեղ ճարտարապետական հնագույն հուշարձաններ են ոչնչացվել,-հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք քիչ առաջ խոսում էինք այն մասին, թե իլիպականներն ինչպես էին ականապատել հուշարձանները Պալմիրայում, չէ որ նրանք էլ դա արել էին գաղափարախոսական նկատառումներից ելնելով, այնտեղ  քաղաք կամ բիզնես-կենտրոն չէին ուզում կառուցել, նրանք ուզում էին Պալմիրայի հուշարձանները ոչնչացնել գաղափարախոսական նկատառումներից ելնելով», —ասել է նա:

Զախարովայի կարծիքով, հենց գաղափարախոսական նկատառումներից ելնելով են Լեհաստանում ցանկություն հայտնել քանդել խորհրդային հուշարձանները,  «ոչ թե նրա համար, որ խանգարում են»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանում ավելի քան   500 խորհրդային հուշարձան կքանդեն: