Սոչիում սկսվել է Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպումը։ Լուկաշենկոն Ռուսաստանում է գտնվում Ռուսաստանի նախագահի հրավերով։

Կրեմլի մամլո ծառայության տվյալների համաձայն, հանդիպմանը կողմերը քննարկելու են առևտրա-տնտեսական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Բելառուսի նախագահը, հանդիպմանը նա մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել երկկողմ հարաբերությունների "բարդ հարցերի ողջ շրջանակը։ «Ինձ համար ամենագլխավորը՝ պայմանավորվել ենք, եկեք կատարենք, սկզբունքն է։ Դա է կարևորը, էլ ոչինչ հարկավոր չէ»,- օգոստոսի 20-ին հայտարարել է Լուկաշենկոն՝ մեկնաբանելով իր առաջիկա այցը Սոչի։