Բրյուսելի իշխանությունները նախազգուշացրել են շաբաթ օրը Մոլենբեկ համայնքում ազգայնականների եւ մուսուլման երիտասարդների միջեւ բախումների սպառնալիքի մասին, հայտնում է RTBF հեռուստաալիքը։
Ծայրահեղ աջակողմյան ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստվում են միգրացիայի եւ ահաբեկչության դեմ բողոքի զանգվածային ակցիա կազմակերպել Մոլենբեկ համայնքում, որտեղ բնակվում է Մերձավոր Արեւելքից ժամանած ներգաղթյալների մեծ մասը։
«Չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանություններն արգելել են ակցիան, համայնքի ղեկավար Ֆրանսուա Սհեմպանսը մտահոգություններ ունի, որ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հազար աջակողմյան արմատականներ կարող են հավաքվել Բրյուսելում»,- հայտնել է հեռուստաալիքը։
Մոլենբեկի ղեկավարը դիմել է երիտասարդներին՝ կոչ անելով շաբաթ օրը տանը մնալ։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ֆլանդրիացի մի խումբ ֆուտբոլային ֆանատներ բողոքի ակցիա էին կազմակերպել Բրյուսելի բորսայի շենքի առջեւ ընդդեմ ահաբեկչական ակտերի։ Ոստիկանությունը ցույցը ցրելու համար ջրցան մեքենա էր կիրառել։





























