Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները չեն ցանկացել լրագրողներին թողնել Վաշինգթոնում նրա դասախոսությանը, գրում է Financial Times-ը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Էրդողանը ելույթ է ունեցել Վաշինգթոնում՝ Բրուքինգի ինստիտուտում։ Սակայն ականատեսների վկայությամբ թիկնապահները կոնֆլիկտ են ունեցել լրագրողների հետ։

Ականատեսները հայտնել են, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունը լրագրողներին թույլ չի տվել ներս մտնել եւ փորձել է դահլիճից հանել մեկ թղթակցի, երբ դեռ դասախոսությունը չէր սկսվել։ Ինստիտուտի աշխատակիցների միջամտությունից հետո լրագրողներին ամեն դեպքում թողել են ներս մտնել։

Պարբերականի տեղեկություններով՝ Էրդողանն իր ելույթի ժամանակ քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին աջակցելը։ Բացի այդ, նա մեկնաբանել է մի շարք թուրքական լրատվամիջոցների հետ իր կոնֆլիկտը՝ ասելով, որ ընդունում է քննադատությունը, սակայն պայքարում է զրպարտության եւ վիրավորանքի դեմ։