Իսպանիայի ՆԳՆ-ն որոշել է նոր ստորաբաժանում ստեղծել թագավորության ատոմային էլեկտրակայանները ահաբեկչական սպառնալիքներից պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է Confidencial թերթը՝ վկայակոչելով ՆԳՆ-ում իր աղբյուրները։

Թերթի տեղեկություններով՝ նոր մարմինը կունենա Քաղաքացիական գվարդիայի 200 աշխատակից, որոնք պատասխանատու կլինեն ամբողջ Իսպանիայում ԱԷԿ-ների պաշտպանության համար։ Հիմա Իսպանիայում ատոմակայանների պաշտպանությամբ զբաղվում են մասնավոր ձեռնարկությունները։

ՆԳՆ-ն պլանավորում է այդ գործառույթն ամբողջովին Քաղաքացիական գվարդիային հանձնել 2017 թվականին։