Սմոլենսկի ավիավթարի զոհերի ընտանիքները 5 պաշտոնյաների մեղադրել են Տու-154Մ օդանավի թռիչքին վերաբերող պարտականությունները չկատարելու մեջ։
Նախարարների խորհրդի քարտուղության նախկին ղեկավար Տոմաշ Արաբսկին եւ եւս 4 անձ մեղադրվում են Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու օդանավի թռիչքի վերահսկման հարցում ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, հայտնում է Լեհաստանի հանրային ռադիոն։
Մեղադրանքներ են ներկայացվել վարչապետի քարտուղարության եւս 2 պաշտոնյաների՝ Մոնիկա Բ.-ին եւ Միրոսլավ Կ.-ին, ինչպես նաեւ Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան 2 աշխատակիցների՝ Յուստինե Գ.-ին եւ Գժեգոժ Ց.-ին։
Տոմաշ Արաբսկիին մեղադրում են Սմոլենսկի օդանավակայանի վիճակը չստուգելու մեջ, քանի որ այն ավիացիոն օրենսդրությամբ օդանավակայան չի համարվում։
Արաբսկիին մեղադրում են նաեւ այն բանում, որ նա համապատասխան ծառայություններին չի տեղեկացրել, թե ինչ վիճակում է այդ տարածքը, քանի որ օդանավակայանի կարգավիճակը կարեւոր նշանակություն ունի թռիչքի անվտանգության համար։
Տոմաշ Արաբսկիի փաստաբանը հայտնել է, որ ր պաշտպանյալի պարտականությունների մեջ չի մտնում վայրէջքի վայրի ընտրությունը եւ օդանավակայանի վիճակը ստուգելը։ Դրանով զբաղվում է 36-րդ հատուկ գունդը։





























