Մոլդովայի խորհրդարանը նախագահի ուղիղ ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 30-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշում են, որ քվեարկությանը չեն մասնակցել Մոլդովայի սոցիալիստների ու Կոմունիստների կուսակցությունները, որոնք նախապես էին հայտնել, որ հրաժարվում են մասնակցել քվեարկությանը:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը մինչ այդ որոշել էր, որ երկրի նախագահին ընտրելու են ազգովի:
2001-ից սկսած՝ Մոլդովայի նախագահին խորհրդարանն է ընտրում՝ գաղտնի քվեարկությամբ: Երկրի առաջին երկու նախագահները՝ Միրչա Սնեգուրը ու Պյոտր Լուչինսկին ընտրվել էին համազգային ընտրություններ արդյունքներով:





























