Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն իր թվիթերյան էջում հաղորդագրություն էր հրապարակել, որն ընթերցողները ապրիլմեկյան կատակ են համարել, հայտնում է Mashable–ը:
Քեմերոնը գրել էր, որ հաստատվել է նոր կենսամինիմում: 25 տարեկանից մեծ աշխատողները պետք է ժամում նվազագույնը 7.20 ֆունտ վարձատրություն ստանան: Օգտատերերն էլ նկատել են, որ հաղորդագրությունը հրապարակվելէ Ծիծաղի օրը ու ավելի շատ կատակի է նման:
Մինչ այդ Մեծ Բրրիտանիայում կենսամինիմումը ժամում 6.7 ֆունտ էր կազմում: Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը անցած ամռանը հայտարարել էր, որ բյուջետային նոր քաղաքաանություն է իրականացվելու:





























