ԱՄՆ-ում փորձում են ցանկալին իրականության տեղ դնել՝ խոսելով Ռուսաստանի հետ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի մասին ձեռք բերած համաձայնություններից։ Այդ երկրի նախագահի ճակատագիրը կարող է որոշել միայն ժողովուրդը։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եվ այս դեպքում աղավաղում են փաստերը, փորձում են ցանկալին իրականության տեղ դնել»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի եւ ՄԱԿ ԱԽ որոշումների համաձայն՝ երկրի ղեկավարի ճակատագիրը կարող է որոշել միայն ժողովուրդը։