Հայաստանի Ընտրական օրենսգրքի կապակցությամբ վերջնագրերի լեզուն ոչ մի լավ արդյունք չի տա: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանն այն մասին, որ իշխանությունները պետք է շահագռգռված լինեն զիջումներ անելու հարցում, քանի որ հասարակությունը չի վստահում ընտրական գործըթնացին, պատգամավորը ընդգծել է «Եթե նրանք համարում են, որ քննարկումներ պետք չեն, այդ դեպքում ինչու են առաջարկել այս ձեւաչափը: Ամբողջ քաղաքական դաշտը քննադատել է նրանց ՝նշելով որ միայն այս ձեւաչափով պետք չէ սահմանափակվել: Հասարակական կազմակերպությունները նույնպես քննադատել են այս ձեւաչափը: Մենք այդ ամենին ուշադրություն չենք դարձրել»:
Ինչ վերաբերում է Զուրաբյանի կարծիքին այն մասին, որ իշխանությունների վրա փողոցային ճնշման տարբերակը նույնպես վատ չէ, Հովհաննես Սահակյանը նշել է. «Իմ կարծիքով քաղաքական որոշակի ուժեր արդեն այդ մասին խոսելու հարթակ չունեն ու նրանք փորձում են տարբեր պլատֆորմներ ձեւավորել, որպեսզի իրենց խոսքը տեղ հասցնեն: Եթե մենք զգանք, որ այս պլատֆորմի նկատակն էլ է նույնը, ապա կփորձենք այլ որոշումներ կայացնել: Հնարավոր է, մենք այդ պլատֆորմի կապակցությամբ այլ որոշում կկայացնենք»:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի երեկոյան ծրագրվում է ԸՕ նախագծի շուրջ երկրորդ հանդիպումը ՝ իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության մասնակցությամբ:




























