Իրանում հեղափոխության հնարավորությունը մեծ չէ, սակայն ներկա պահին ոչ ոք չի կարող կանխատեսել Իրանում ստեղծված իրավիճակի զարգացումները։ NEWS.am-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել Իրանում Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։ Ասատրյանը ասել է. «Իրանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ այսօր ոչ ոք չի կարող հստակ կանխորոշել զարգացումները, բայց այնուամենայնիվ դժվար թե լինի հեղափոխություն»։ Իր տեղեկությունների համաձայն, հունիսի 19-ին Իրանի նախագահական ընտրություններում պարտված ընդդիմությունը ներկայացնող Միր -Հոսեյն Մուսավիի հայտարարությունից հետո երկրի իրավիճակը հնարավոր է կարգավորվի։ Համենայն դեպս, դրա հետ մեծ հույսեր են կապում գործող իշխանությունները։

Փորձագետի համոզմամբ ձայների վերահաշվարկը քվեների էական տարբերություն չի տա։ Նույնիսկ ընդդիմությունն է դեմ այդ վերահաշվարկին՝ մեկնաբանելով, թե այդ հարցում չի կարելի վստահել իշխանությանը։ Ձայների անկողմնակալ հաշվարկ կազմակերպելը բավականին բարդ է, հաշվի առնելով այն, որ ընտրության իրավունք ունեին մոտ 46 միլիոն իրանցիներ, իսկ ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 90 տոկոսը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ի նախագահական ընտրությունների արդյունքը ցույց է տվել, որ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը 62,63% ձայներով ջախջախիչ հաղթանակ է տարել։ Նրա հիմնական մրցակից նախկին վարչապետ Մուսավին հավաքել է ձայների 30,33%։ Մուսավին և իր կողմնակիցները դժգոհել են ընտրությունների արդյունքների վերաբերյալ և բողոքի գործողություններ են սկսվել, որոնք, ի վերջո, վերածվել են արյունալի բախումների։