ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերը մահացել է   89 տարեկանում: Նա արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել էր 1974-ից 1992-ին:

Գենշերը, որը կարեւոր դեր էր խաղացել Գերմանիայի միավորման գործում, Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ էր: 1974–1985-ին նա կուսակցության նախագահն էր, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:  

Գենշերն ամբողջ կյանքում ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի սոցիալ-քաղաքական կյանքին: 

Գենշերը ծնվել եւ ապրել է Գալլե քաղաքում, որը պատերազմից հետո խորհրդային գոտում էր հայտնվել, իսկ հետո ԳԴՀ-ի մաս էր դարձել:  Նա Արեւմտյան Գերմանիա էր հասել   1952-ին (այն ժամանակ Արեւելյան եւ Արեւմտյան Բեռլինի միջեւ սահմանը դեռ փակ էր), իրավաբանական կրթություն էր ստացել եւ զբաղվել էր քաղաքականությամվ: 

Որպես արտգործնախարար, նա Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ փոխզիջումների քաղաքականության օգտին էր հանդես գալիս, եւ Արեւմուտքի երկրների եւ ԽՍՀՄ-ի միջեւ լարվածության լիցքաթափման եւ երկխոսության շարունակման, ինչպես նաեւ Եվրոպական հասարակության ձեւավորման ակտիվ մեթոդիկա էր մշակում: 

1976-ի դեկտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն տվեց Գենշերի` հակաահաբեկչական համաձայնագիր ընդունելու առաջարկին, որում ամրագրվել էր, որ ոչ մի հանգամանքում չի կարելի կատարել պատանդ վերցրած ահաբեկիչների պահանջները:   

2015-ի օգոստոսին Հանս-Դիտրիխ Գենշերն Արեւմուտքին դարձյալ կոչ էր արել վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները: