ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ հանդիպումը կայացել է մարտի 29-ին։
Այցի ընթացքում Արսեն Բաղդասարյանին հնարավորություն է տրվել ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Նրա դեմ սարքած գործի շրջանակներում Բաղդասարյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։





























