Վաշինգթոնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի կայացել, քանի որ Իլհամ Ալիեւն ասելիք չուներ: Այս մասին ապրիլի 1-ին «Մեդիակենտրոնին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, Ալիեւի բոլոր գործողությունները դուրս են այն տրամաբանությունից, որը թելադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Այդ տեսակետից նա իրոք ասելիք չունի: Ես համարում եմ, որ հենց դա է հիմնական պատճառը, թե ինչու երկու նախագահների հանդիպումը չի կայացել»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգթոնում անցնում է միջուկային անվտանգության գագաթնաժողովը:




























