Ուկրաինայի համար ռուսական գազի գինը երկրորդ եռամսյակում 180 դոլարից պակաս կլինի։ Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Դա ավելի ցածր գին է, քան առաջին եռամսյակում, սակայն ապրիլից դադարում է գործել զեղչը։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ուկրաինայի համար ռուսական գազի պայմանագրային գինը 2016թ. երկրորդ եռամսյակում կազմում է հազար խ/մ-ի դիմաց 180 դոլարից էլ պակաս, «Ինտերֆաքսին» ասել է Նովակը։ Դա հաստատել է նաեւ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

Հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գործում էր հազար խ/մ-ի դիմաց 212 դոլար գինը 17 դոլար զեղչի հաշվարկով։ Ռուսաստանը որոշել է երկրորդ եռամսյակից չերկարաձգել զեղչը, «Գազպրոմը» չի դիմել կառավարությանը այդ զեղչը երկարաձգելու խնդրանքով։

Անգամ զեղչի չեղարկումը հաշվի առնելով՝ գների նման իջեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գազի գինը կապված է նավթամթերքի արժեքին եւ հաշվարկվում է վերջին 9 ամիսների համար։ Այդ ժամանակաշրջանին է վերաբերել նաեւ 2016թ. առաջին եռամսյակը նավթի ռեկորդային ցածր գներով։

Ուկրաինան ռուսական գազ չի գնում 2051թ. նոյեմբերից՝ նախընտրելով գնել Եվրոպայից։

Այդուհանդերձ ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են զեղչի ժամկետը չերկարաձգելու «Գազպրոմի» որոշումը։ «Նաֆտոգազը» չի պլանավորում 2016թ. ապրիլի 1-ից գազ գնել «Գազպրոմից», քանի որ երկրորդ եռամսյակում առաջարկվող գազի գինը բարձր է «Նաֆտոգազի» եվրոպական մատակարարներից առաջարկած գնից, ասել են ուկրաինական ընկերությունից։