ՀՀ խորհրդարանում ապրիլի1-ին մեկնարկեց Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչափով երկրորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը խորհրդարանից։
Իշխանությունը ներկայացնում են Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, Պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։ Ընդդիմությունը ներկայացնում են ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը։ Քաղաքացիական հասարակությունը ներկայացնում են մի քանի ՀԿ-ների անդամներ՝ Սոնա Այվազյանը, Արտակ Զեյնալյանը, Տիգրան Եգորյանը, Լեւոն Բարսեղյանը, Դանիել Իոաննիսյանը, Ստեփան Դանիելյանը։
Առաջին հանդիպումը կայացել էր մարտի 30-ին։





























