Մարտի երկրորդ կեսին 5 ավտոարտադրողներ Ռուսաստանում բարձրացրել են իրենց մեքենաների գները:
Օրինակ՝ Volvo ընկերությունը բարձրացրել է իր մի քանի մոդելների գները. S60 սեդանը թանկացել է 7-10.4%-ով, S60 Cross Country-ն՝ 8.3%-ով, XC60 քրոսովերը՝ 6.1-8.0%-ով, V60 Cross Country ունիվերսալը՝ 7.1-8.6%-ով, V40 Cross Country-ն՝ 4.9-6.9%-ով:
BMW ընկերությունը բարձրացրել է առաջին սերիայի հեչբեկը՝ 2.3-7.2%-ով, յոթերորդ սերիայի սեդանը՝ 1.5-4.3%-ով:
Nissan-ն ու Mitsubishi-ն ավելացրել են 2016 թվականի արտադրության որոշ մոդելների գներ: Այս տարվա արտադրության Nissan X-Trail-ը թանկացել է 2.8-5.9%-ով, Mitsubishi Outlander քրոսովերը՝ 2.4-3.7%-ով: Mitsubishi Pajero ամենագնացը թանկացել է 3.1-4%-ով:
Իսկ չինական Haval-ը բարձրացրել է բոլոր մոդելների գները՝ 5-9%-ով:
Ըստ «Ավտոստատ»-ի, մարտի սկզբին ռուսական «ԱվտոՎԱԶ»-ը նույնպես բարձրացրել է իր արտադրանքի գները: Դրանք թանկացել են միջինը 4.79%-ով կամ 20.200 ռուբլով:




























