Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 1-ին կազմակերպված հանդիպման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը «զանգ ընկերոջը» կատարեց՝ ՀՀ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանին:
Զանգի նպատակը հետեւյալն էր. պարզել, թե ինչպես է ընտրողը տեղեկացվում իր ընտրատեղամասի մասին: «Իրավասու մարմինները «Հայփոստ»-ի օգնությամբ ընտրողին ծանուցում են ուղարկում այն մասին, թե որտեղ պետք է քվեարկի»,- պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ արդեն երեք ժամ է՝ խորհրդարանի շենքում անցկացվում է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը:





























