Հայաստանի իշխանությունները 20 տարվա ընթացքում չկարողացան լուծել արդար ընտրական գործընթաց կազմակերպելու հարցը: Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 1-ին կազմակերպված հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:
Նա իշխանության ներկայացուցիչներին կոչ արեց համբերատար լինել նման հանդիպումների ընթացքում եւ հավուր պատշաճի պատասխանել բոլոր հարցերին:
«20 տարի շարունակ ես հետեւում եմ Հայաստանում անցկացվող ընտրություններին եւ արդար ընտրություններ չեմ տեսել: Խնդիրները չեն լուծվել: Իշխանությունները չկարողացան լուծել դրանք»,- ընդգծեց Լեւոն Բարսեղյանը:





























