Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 1-ին կազմակերպված երկրորդ՝ այս անգամ բաց հանդիպումն ավարտվեց:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին հաջորդ հանդիպումն անցկացնել երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ժամը 18:00-ին:
Երկրորդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածքային ընտրացուցակներին, քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակմանը, ինչպես նաեւ ընտրացուցակների շտկմանը վերաբերող հարցեր:





























