Վիետնամի Ազգային ժողովը քվեարկությամբ երկրի նոր նախագահ է ընտրել: Նախագահ է դարձել հանրային անվտանգության նախկին նախարար Չան Դայ Կուանգը, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:
Ընտրված նախագահի երդմնակալության արարողությունը շաբաթ առավոտյան էր:
Վիետնամի նախորդ նախագահ Չիոնգ Տան Շանգը ազատվել է իր պարտականություններից հինգշաբթի Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքներով:
Հանոյում այս օրերին Ազգային ժողովի նստաշրջանն է անցնում, որի ժամանակ ընտրվում է երկրի գործադիր իշխանության ղեկավարության նոր կազմը: Մոտակա օրերին խորհրդարանում կլինի քվեարկություն Վիետնամի նոր վարչապետի ընտրության համար: Ենթադրվում է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի գործող փոխվարչապետ Նգուեն Սուան Ֆուկը:





























