Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության համատեղ խորհրդակցություն անցկացնել: Այս մասին հայտնել են Նազարբաեւի մամուլի ծառայությունից, փոխանցում է Interfax-ը:

Նազարբաեւը Վաշինգթոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ խոսել է ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի հետագա ճակատագրի շուրջ Եվրոպական

«Դա բարդ հարց է: Արեւմուտքում շատերը միանշանակ չեն վերաբերվում ԵՏՄ-ին: Շատերը կարծում են, որ դա ԽՍՀՄ վերածնումն է: Այդ պատճառով ես առաջարկել եմ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության համատեղ խորհրդակցություն անցկացնել, որպեսզի ի մի բերենք բոլոր կարծիքները եւ կարողանանք համատեղ առեւտուր իրականացնել»,- մեջբերում է Նազարբաեւի խոսքը մամուլի ծառայությունը: