Ծառայողական նպատակներով անձնական էլեկտրոնային փոստն օգտագործելու կապակցությամբ ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ ներքին հետաքննությունը դադարեցվել է, հայտնել է ԱՄՆ արտաքին գերատեսչության պատոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն։
Նրա խոսքով, հետաքննության դադարեցման պատճառը ՀԴՎ գործակալների կողմից սեփական հետաքննություն սկսելն է։
Նրա խոսքով ներքին հետաքննությունը կարող է լրջորեն բարդացնել կամ խանգարել ՀԴՎ հետաքննությանը։





























