ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբին մի կողմ դնել դիվանագիտական պարիտետները եւ բաց աչքերով նայել իրողությանը։
ՀՀԿ-ական պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին, մասնավորապես գրել է. «ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահությունը պաշտոնապես պետք է արձանագրի, որ իր միջնորդական ջանքերին զուգահեռ Ադրբեջանը բացահայտ կերպով փորձում է իրավիճակը՝ պարբերաբար խախտվող հրադադարի ռեժիմից վերածել չհայտարարված պատերազմի։
Դրանով Բաքուն (ամենայն հավանականությամբ Անկարայի դրդմամբ) պաշտոնապես թքած ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն՝ պաշտոնական Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Փարիզի դիրքորոշումների վրա։ Այս իրավիճակում հայկական զինուժի ցանկացած կանխարգելիչ գործողություն պետք է արժանանա համանախագահների բացահայտ աջակցությանը, որպես միջազգային ձեւաչափն ու նրա խաղաղարար ջանքերը պաշտպանող միակ իրական երախիք։
Պաշտոնական Բաքվի քաղաքական լկտիությունը Ղարաբաղյան հարցում պետք է արժանանա համապատասխան գնահատականի»:
Ադրբեջանի գործունեությունը ահաբեկչություն է. ԱԺ փոխնախագահ
Իրավիճակը շփման գծում. 12-ամյա մի երեխա սպանվել է, երկուսը վիրավոր են. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը
Հայկական զինուժը խոցել է Ադրբեջանի մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանի զինուժը դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների. թեժ բախումներ են ընթանում. ԼՂՀ ՊԲ




























