Բելգիայում ոչ ԵՄ երկրներից եկած այն միգրանտները, որոնք ցանկանում են բնակություն հաստատել այդ երկրում, այսուհետ պետք է ստորագրեն հայտարարություն այն մասին, որ ընդունում են տեղական արժեքները։ Հակառակ դեպքում բնակության թույլատվության համար նրանց հայցը կմերժվի, փոխանցում է Reuters-ը։
Ակնկալվում է, որ Բելգիայի խորհրդարանը մոտակա ամիսներին կընդունի այսպես կոչված «հայտարարություն երկիր ժամանողների մասին»։ Այս մասին ասել է Բելգիայի պետքարտուղարի ապաստանի ու միգրացիայի հարցերով ներկայացուցիչ Տեո Ֆրանկենը։
Ըստ այդ նախագծի, ավելի քան երեք ամսով Բելգիա ժամանողները պարտավոր են ստորագրել այդ հայտարարությունը, որում կա նաև երդում, որ մարդը հայտնելու է ահաբեկչական գործողություն իրականացնելու ցանկացած փորձի մասին ու փորձելու է կանխել այն։
Այդուհանդերձ ներկայացուցիչը հավելել է, որ հայտարարության ստորագրման ընթացակարգը չի կիրառվելու ապաստան փնտրողների ու նաև ուսանողների նկատմամբ։





























