«Սոյուզ ՏՄԱ-18» տիեզերանավի Միջազգային տիեզերական կայանից բաժանումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է: Թռիչքների կառավարման կենտրոնից հայտնում են, որ ապակցման ժամանակ չնախատեսված իրավիճակ է ստեղծվել:
Նախատեսված էր, որ տիեզերանավը կայանից կբաժանվի Մոսկվայի ժամանակով 5:35-ին, սակայն համակարգերի ստուգման ժամանակ պարզվել է, որ ավտոմար համակարգերը անսարքություններ ունեն: Ինտերֆաքսին թռիչքների կառավարման կենտրոնում հայտնել են, որ այժմ տիեզերագնացները փորձում են լուծել խնդիրը: Ռուսաստանցիներ Միխայիլ Կորնիենկոն, Ալեքսանդր Սկվորցովը եւ ՆԱՍԱ-ի աստղագնաց Թրեյսի Քոլդուել-Դայսոնը կես տարի տիեզերքում լինելուց հետո վերադառնում եմ Երկիր: Վայրէջքը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 8:55-ին:




























