Մոսկվան մշտապես կապ է պահպանում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այսմ ասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ն երկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է RIA Novosti-ն:

«ՌԴ ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ-ների ղեկավարության հետ»,- մեջբերում է ՌԴ ԱԳՆ կայքը Զախարովայի խոսքը:

Զախարովան նշել է, որ Մոսկվայում  ծայրահեղ մտահոգված են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության լրջագույն լարման կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն կողմերին զսպվածության եւ մարտական բախումներն անհապաղ դադարեցնելու կոչ է անում: