Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների ԵՄ հանձնակատար Յոհաննես Խանն անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտերի հետ կապված: 

Twitter-ի իր միկրոբլոգում Խանը դատապարտել է կյանքերի կորուստը եւ երկու կողմին էլ կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել  դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել հրադադարը: