Բելառուսում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29-ը կործանիչը: Երկու օդաչուները զոհվել են: Անձնակազմը կյանքի գնով կործանիչը հեռացրել է բնակելի տներից:

Ինքնաթիռն ընկել է Բելառուսի արեւմուտքում գտնվող Բարանովիչ քաղաքի մոտակա ճահիճներում: RBC-ն հաղորդում է, որ Բելառուսի ՊՆ-ն հետաքննություն է սկսել: