Երգիչ եւ կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը Մոսկվայում գաղտնի ամուսնացել է։
50-ամյա Նիկոլաեւի եւ 28-ամյա երգչուհի Յուլիա Պրոսկուրյակովայի ամուսնությունը կայացել է Մոսկվայի Տվերսկի քաղաքացիական ակտերի գրանցման վարչությունում, ուր սեպտեմբերի 23-ը մաքրության օր էր հայտարարված։ Սիրահարները արարողության վայր առանձին-առանձին են եկել։
«Ամուսնության գրանցում այսօր տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենալու»,- ասել է ՔԱԳՎ-ի աշխատակիցը, ում սպառնացել են Նիկոլաեւի հարսանիքի մասին խոսելու դեպքում հեռացնել աշխատանքից։ «Միայն մահվան մեկ դեպքի գրանցում ունենք»,- ասել է նա։
Այսպիսով, երկու վկաների՝ Իգոր Կրուտոյի եւ Նատալյա Պոդոլսկայայի ներկայությամբ` Նիկոլաեւը թաղել է իր ամուրիական անցյալը, գրում է Lifenews-ը։
Կոմպոզիտորը տոնական պիջակով կեսօրին դուրս է եկել տնից։ Նրա տրամադրությունը չի կարողացել փչացնել անգամ սեպտեմբերյան անձրեւը։ «Հուսարի տեսք ունեք, Իգոր Յուրեւիչ»,- հայտնի հարեւանին ողջունել են շենքի բնակիչները։ «Ամուսնանում եմ»,- չի թաքցրել փեսացուն։
Սիրահարները ամուսիններ են դարձել քաղաքացիական ակտերի գրանցման վարչության փակ դռների հետեւում։ Ամբողջ արարողությունը տեւել է 15 րոպե։ Հարսանիքի երեկույթը, որին հրավիրված է 200 մարդ, կկայանա շաբաթ օրը։



























