Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների ջանքերը ՄԱԿ-ի ԳԱ նախորդ նստաշրջանում ադրբեջանական ապակառուցողական բանաձեւի նախագծի հետկանչման հարցում:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մինսկի խմբի համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են մինչ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը իրենց կողմից նախատեսվող քայլերի մասին:





























