Նյու-Յորք Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելության երրորդ օրը եւս հագեցած էր տարբեր ձեւաչափերի հանդիպումներով:

Ի թիվս բազմաթիվ ահնդիպումների, նա սեպտեմբերի 23-ի առավոտյան հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ, որի ընթացքում քննարկվել են  հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկխոսությունը շարունակելու նպատակով հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Երեւան: