Մոսկվայում 73 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ արտակարգ իրավիճակների կոմիտեի գաղափարախոսներից մեկը, 1991 թվականի օգոստոսյան պուտչի ակտիվ մասնակից Գենադի Յանաեւը։ Նա երկար ժամանակ ծանր հիվանդ  էր, իսկ նախօրեին տեղափոխվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։

Գենադի Յանաեւը 1991 թվականի օգոստոսյան պուտչի ժամանակ եղել է արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի կազմում եւ նշանակվել է ԽՍՀՄ նախագահի պաշտոնակատար։

Պուտչի ձախողումից հետո նա քրեական պատասխանատվության է ենթարկվել, սակայն 1994 թվականի համաներման ժամանակ ազատ է արձակվել։