ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պատրիսիա Օ’Բրայանին է հանձնել «Միջազգային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի Հայաստանի կողմից վավերացման մասին փաստաթղթերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Է. Նալբանդյանը Նյու Յորքում է գտնվում` մասնակցելու համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին: