Մոսկվացիների միանգամից մի քանի խմբեր (ուսուցիչներ, գործարարներ, վետերաններ, մշակույթի գործիչներ եւ այլն) նամակներ են գրել ի աջակցություն Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի:  Ամենազավեշտալին ստացվել էր մշակույթի գործիչների նամակը, որոնց մի մասը պարտական է Լուժկովին իրենց թատրոնների շենքերի կամ պարգեւների համար: Պատմաբանները նշում են, որ սա, թերեւս, ռուս մտավորականության առաջին նամակն է ի պաշտպանություն իշխանության:

Ամենազավեշտալին այն է, որ քաղաքապետի աջակցության նամակը (ընդ որում, ակնհայտ ոճաբանական սխալներով) գրել են մշակույթի գործիչները: Նամակի տակ իրենց ստորագրությունը դրել են 32 մարդ: Այդ թվում Մարկ Զախարովը, Ալեքսանդր Շիրվինդտը, Անդրեյ Սոկոլովը, Ալեքսանդր Զբրուեւը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Կալյագինը, Նադեժդա Բաբկինան, Իլյա Ռեզնիկը եւ այլք:

GZT.RU-ն կապվել է այդ ցանկից մի քանիսի հետ, որոնք հաստատել են, որ ստորագրել են այդ նամակը, բայց չեն բացատրել, թե` ինչու:

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանն ասել էր GZT.RU-ին. «Փառք Աստծո, որ կա Լուժկովը, ով պարզապես փրկում է քաղաքային թատրոնները»: